ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աստված միացնում է, մարդը` բաժանում

Աստված միացնում է, մարդը` բաժանում
25.12.2013 | 13:46

Այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը: Առաքելականների համար այդ օրը հունվարի 6-ն է, ուղղափառների համար` հունվարի 7-ը: Ո՞րն է տարբերությունը, որ քրիստոնյա աշխարհի մի հատվածի համար Հիսուս Քրիստոսը ծնվել է դեկտեմբերի 25-ին, մյուսների համար` ավելի ուշ: Չէ՞ որ, ցանկացած բան մոլորակի վրա մի անգամ է տեղի ունենում, տարվա նույն օրը: Եթե մենք բոլորս շարժվում են նույն ժամանակով, ապա կարող է տարբերությունը մի քանի ժամի խնդիր լինել, ոչ թե օրերի:

Քրիստոնեությունը հիմնված է մեկ ընդհանուր ուսմունքի վրա: Այն գրված է բավականին պարզ լեզվով` ազգերի, ռասաների, հանրության տարբեր շերտերի հավասարության սկզբունքով: Այն, ինչ որ հետագայում փոխվել-տեսակավորվել է` միայն մարդու ձեռամբ: Այն մարդու, որին Աստծո որդին քարոզել է բաժանումներ չանել իր և իր տեսակի միջև: Եկեղեցին, մարդուն ավելի մոտ լինելու փոխարեն, ինչպես Հիսուսը, հակառակը` բաժանվել է տարբեր խմբերի: Քրիստոնյա աշխարհի ներկայացուցիչներն անտեսել են հանգամանքը, որ ազգությունը կարող է տարբեր անուն ունենալ, բայց հավատքը` ոչ: Քրիստոնեական հավատքի մասին է խոսքը: Ժամանակը ցույց տվեց, որ եթե նույնիսկ քրիստոնյա աշխարհը պայքարել է իրար մեջ չձուլվելու դեմ, ապա մեր ժամանակներում գլոբալիզացիոն մարտահրավերները մեծ փորձության տակ են դնում ազգայինն ու ավանդականը, ու վերջիններս բնավ չէին տուժելու, եթե ազգերը ինքնակամ դրան չգնային: Հակառակը` տարաբաժանումների բացակայությունն ավելի մերձեցնելու էր ողջ քրիստոնյա աշխարհը:

Մարդը ստեղծվում է առանց իզմերի ու առանց հակաիզմերի դրոշմակնիքի, բայց հետո գայթակղությունները մարդուն տանում են մի տեղ, ուր նա հասկանում է, որ ճիշտը արմատներին վերադառնալն է: Մաքուր, առանց տարբեր ամբիցիաներով կառավարվող տարածքին վերադառնալը: Ցավոք, շատերն այնտեղ ավելի ուշ են հասնում, քան դա հնարավոր է: Դառնալով Սուրբ Ծննդին, կուզենայի նկատել. տրամաբանությունը հուշում է, որ Սուրբ Ծնունդը պետք է նախորդի, ոչ թե հաջորդի Նոր Տարուն: Վատ չէր լինի, եթե հայ առաքելական եկեղեցին մի օր վերանայեր այս հարցը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ